Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյան. ՀՀ-ում խորհրդարանական համակարգը թույլ կտա ավելի արագ տեմպերով զարգացնել երկրի տնտեսությունը

Սերժ Սարգսյան. ՀՀ-ում խորհրդարանական համակարգը թույլ կտա ավելի արագ տեմպերով զարգացնել երկրի տնտեսությունը
16.04.2018 | 13:32

Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգի անցումը թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը` «Известия»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀԿ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը: «Իրականում մենք արդեն մի քանի օր է՝ ապրում ենք խորհրդարանական հանրապետությունում: Վաղը պատգամավորները կընտրեն վարչապետ: Այդպիսով, կձևավորվեն երկրի կառավարման բոլոր հիմնական օրգանները: Հայաստանում սահմանադրական փոփոխությունները սկսվեցին 2005-ին: 2007-ից օրինական ուժի մեջ մտան:


Երկար ժամանակ աշխատելով պետական կառավարման բարձր պաշտոններում, այդ թվում և վարչապետի ու նախագահի պաշտոններում, մենք գործընկերներիս հետ եկանք այն եզրակացության, որ կիսանախագահական կառավարման ձևաչափը պարունակում է մեծ սպառնալիքներ, քանի որ հավասարակշռված չէ»,- նշել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ ստացվել էր այնպես, որ նախագահը մեծ պատասխանատվություն էր կրում երկրի ներքին և արտաքին քաղաքականության, անվտանգության ապահովման հարցերում, սակայն չուներ համապատասխան լիազորություններ, որ կյանքի կոչեր Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունները: «Վերադարձը կառավարման նախագահական համակարգի դրականորեն չէր ընկալվի մեր հասարակությունում: Չէ որ 2008-ի նախագահի ընտրություններն անցան ոչ հարթ: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը պահանջում էին փոխել կառավարման համակարգը խորհրդարանականի: Պատասխանելով նման ցանկություններին՝ մենք որոշեցինք հավասարակշռել երկրի քաղաքական կառուցվածքը, որն այժմ աչքի է ընկնում խորհրդարանի ուժեղ օրենսդրական իշխանությամբ, որի դիմաց կառավարությունը լիարժեք պատասխանատվություն է կրում: Կարծում եմ, որ կառավարման նման ձևն ավելի է համապատասխանում հայկական իրականությանը, մեր ժողովրդի մենթալիտետին: Դա թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը»,- ասել է Սարգսյանը:

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ